Զրահակիր “ZRAHAPAT”, տարբերակ 1.3
Հատուկ կամ մասնավոր պատվերների համար կապվեք մեզ հետ այստեղ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Մոդուլային բեռնաթափման համակարգ:
  • Կարգավորվող էրգոնոմիկա առանձին օգտագործողի մարմնի համար։
  • Բոլոր բաղադրիչները ստեղծված են երրորդ կողմի արտադրանքի ստանդարտ չափսերի համար (զրահաթիթեղներ, պակեստատուփեր, նռնակներ և այլն)։
  • Էլեմենտները միմյանց միացնելու լուծումները առավել ֆունկցիոնալ, ամուր, թեթև և հարմարավետ են օգտագործողի համար (QD կցամասեր, Velcro կպչուկներ, MOLLE/PALS համակարգ)։
  • Մոդուլայնությունը թույլ է տալիս բաղադրիչների առավելագույն օպտիմալ ընտրություն կատարել` կոնկրետ առաջադրանքի համար։
Մեր կողմից հախագծված “Zrahapat” զրահակիրի առջևի և հետևի մասերը պարունակում են գրպաններ, որոնք նախատեսված են ստանդարտ ESAPI M-L միջազգային չափերի հետ համատեղելի (9 ½ ից 10 ⅛ դյույմ լայնությամբ, 12 ½ ից 13 ¼ դյույմ (241-260 մմ x 318-337 մմ) չափի կոշտ զրահաթիթեղների համար: Համակարգը կարող է համալրվել ճկուն UHMWPE-ի նյութից պատրաստված լրացուցիչ մոդուլներով, ապահովելով ավելի մեծ հակաբեկորային պաշտպանության մակերես՝ դեմի և հետևի ճկուն զրահատարրեր, շարունակական զրահաօձիկ, վերջույթների (ուսերի, ազդրերի), որովայնի և աճուկի պաշտպանության տարրեր։

ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՇԸ` 1.65 ԿԳ
Ընդհանուր նկարագրություն

  • ԲԱՐՁՐՈՐԱԿ ՆՅՈՒԹԵՐ. Միայն բարձրորակ գործվածքներ, թելեր և պարագաներ առաջատար արտադրողներից, ինչպիսիք են CORDURA INVISTA, 2M DUE EMME, YKK։
  • ԱՄՈՒՐ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱ. Հիմնական կրող տարրերը պատրաստված են օգտագործելով CORDURA INVISTA 1000D գործվացքից՝ հուսալիությունը ապահովելու համար: Աջակցող տարրերը պատրաստված են CORDURA INVISTA 500D-ից՝ քաշի նվազեցման համար, առանց կառուցվածկային թուլացումների: Ուսագոտիները շարունակաբար անցնում են մարմնի կենտրոնով, որպեզի ավելի լավ տեղաբաշխեն քաշը: Բոլոր մասերը ամրացված են եռակի կարով։
  • ԲԱԶՄԱՉԱՓ․ Գոյություն ունեն լայն ճշգրտում կամեդբանդի վրա որոշակի գործողի համար, ավելին՝ արագ ճշգրտվում է երկու կողմից G-HOOK ճարմանդներով, լրացուցիչ ժապավենը համալրված է Velcro կպչուկով։ Ուսագոտիները ևս արագ ճշգրտվում են։
  • ԷՐԳՈՆՈՄԻԿԱ․ Անկյունային ուսագոտիները թույլ են տալիս պարանոցին շարժվել՝ վերաբաշխելով բեռը տրապեզիուսի մկաններից և նվազեցնելով հոգնածությունը: 10 մմ 3D ցանցային վահանակի առատաձեռն օգտագործումը ապահովում է ավելի լավ օդափոխություն, նվազեցնում է գերտաքացումը և բարելավում գոլորշիների տարհանումը: Ուսի բարձիկներ՝ փակ բջջային փրփուրի ավելացված շերտով՝ ծանր բեռներ տեղափոխելիս հավելյալ հարմարավետության համար:


  • ՄՈԴՈՒԼԱՅՆՈՒԹՅՈՒՆ. Պլատֆորմը հագեցած է առավելագույն քանակությամբ MOLLE/PALS ժապավեններով, որոնք տալիս են հնարավորություն ամրացնել ենթապայուսակները տարբեր խնդիրներ լուծելու համար։ Գրոհային ուսապարկը կարող է ամրացվի որոշակի ֆուրնիտուրա ավելացմամբ։ Պարանոցի, վերջույթների և աճուկի զրահի լրացուցիչ տարրերը կարող են ավելացվել ավելի մեծ պաշտպանության համար:
  • ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆ. - Դասավորությունը թույլ է տալիս օգտագործողին պահպանել շարժունակությունը, միաժամանակ պաշտպանելով արյան շրջանառության փոքր շրջանը։ ROC համակարգի արագ բեռնաթափման ճարմանդները թույլ են տալիս ակնթարթորեն մուտք գործել դեպի կրծքավանդակը՝ շտապ առաջին օգնության դեպքում: Շարժական զենքի պաշար, որը երեսպատվում է մինչև խզակոթ, ավելի մեծ տրամաչափի զենքի հետադարձ հարվածը նվազեցման համար։ Առավելագույն քանակությամբ ենթապայուսակների ինտեգրման հնարավորությունը զինամթերքի լրացուցիչ բեռնման համար, գոտկատեղի ենթապայուսակի ետևում գտնվում են կապ ապահովման սարքերը՝ PTT լարերի, ալեհավաքների, ականջակալների տեղադրման համար: Ներկառուցված մեկուսամաս պահեստային մագազին բռնակով:
Մեր գործընկերները
DUE EMME
CORDURA
Click to order
 _
Արտադրանք
Հեռախոս
էլ․ Հասցե
Հասցե
ՀՀ, 0020, ք․Երևան,

Նոր Արեշի 45-րդ 80

Made on
Tilda