Ուսապարկ «Մասնագետ»
Հատուկ կամ մասնավոր պատվերների համար կապվեք մեզ հետ այստեղ
  • Չափսերը` 65 սմ×37 սմ×17 սմ
  • Քաշը` 2,56 կգ, առանց լրացուցիչ մեկուսամասեր
  • Լրացուցիչ մեկուսամասերի քաշը տատանվում է ըստ կատարման
  • Ծավալը՝ 35լ
  • Գրպանների թիվը 5 է, ներառյալ հիմնական միջարկը, առանց լրացուցիչ մեկուսամասեր
  • Համատեղելի է հիդրատորի հետ
Ընդհանուր նկարագրություն

Ուսապարկը կրելի աշխատանքային պլատֆորմա է մի շարք մասնագետների համար՝ բժիշկի, սակրավորի, կապավորի, անօդաչու թռչող սարքի օպերատորի, հետախույզ-դիտորդի և այլն։ Համալրված է մասնագիտության համապատասխան ներքին մեկուսամասերով, ինչպես նաև արտաքին կախովի ենթապայուսակներով, ուսապարկը վերափոխվում է արագ բացվող և փակվող ամենահարմար դաշտային աշխատակայանի։
Լուծումները
  1. Հիմնական ներքին ուսապարկի պատը բոլորովին ծածկված է Velcro կպչուկով, որը թույլ է տալիս արագ և հուսալիորեն ամրացնել հանովի մեկուսամասերը ըստ կոնկրետ առաջադրանքի և մասնագետի։
  2. Velcro կպչուկով պատի տակ գրեթե ամբողջ ուսապարկի բարձրությամբ գտնվում է ծավալուն գրպան, որտեղ կարող են տեղադրվեն հարթ իրերը։
  3. Երկու կեսերը միացնող պատը հագեցած է առաձգական հանգույցներով՝ տեղափոխվող իրերը կազմակերպելու համար, ներքևում տեղադրված է ծավալուն ամրագոտի Velcro կպչուկով։
  4. Հակառակ պատի ներսի ներքևի կեսում գտնվում է կայծակաճարմանդով ցանցային գրպան մանր իրերի պահեստավորման համար, վերևի կեսում՝ երկարավուն գործիքների կազմակերպման հանվող վահանակ:
  5. Ուսապարկը հագեցած է ուսագոտիներով եռաչափ ցանցից օդափոխական դեմպֆերային աստառով, կրծքավանդակային ժապավեն-ձգունով, կարգավորող ճարմանդով գոտիով, արագ անջատման ճարմանդով:
  6. Արջևի, ներքևի և կողային պատերը ծածկված են MOLLE/PALS համակարգի ժապավեններով՝ լրացուցիչ սարքավորում և ենթապայուսակներ կախելու համար։
  7. Կողային պատի վերևի և կողային մասերում գտնվում են ուժեղացված տեղափոխման բռնակները։
  8. Վերին բռնակի կողքերից տեղադրված են ալեհավաքների, մալուխների, մինչև 20 մմ տրամագծով ճկափող ելքի անցքեր։ Անցքները փակվում են Velcro-ով համալրված փականով։
  9. Արտաքին ստորին մասում գտնվում են երկու 25 միլիմետրանոց ձգովի ժապավեններ խոշոր և թեթևաքաշային բեռ (քողարկման ցանց, քնապարկ, ծածկոց, պատգարակ և այլն) ֆիքսելու համար։
  10. Ուսապարկը ունի 2 հատ ուժեղացված հանգույցներ ֆիքսելու և կախելու համար։
  11. Ուսապարկը փակվում է խոշոր կայծակաճարմանդով: Կան ևս լրացուցիչ ձքովի ժապավեններ կայծակաճարմանդը ուժեղացնելու համար և/կամ խոշոր երկարավուն իրերի (փոքր հետևակային բահ, եռոտանի և այլն) ամրացնելու համար։
  12. Արտաքին առջևի պատին տեղադրված է փափուկ Velcro կպչուկով վահանակը՝ նույնականացնող շևրոնների և այլ կոշտ կպչուկով իրերի համար, նաև ծավալուն գրպան կայծակաճարմանդով։
  13. Ներքևում դրենաժի համար նախատեսված են 2 լյուվերս։
  14. Պարագծով և հետևի պատի մեջ տեղադրված են փափուկ ներդիրներ, պարունակությունը հարվածներից լրացուցիչ պաշտպանելու համար:


Նյութերը
  1. Հիմնական կտորը CORDURA INVISTA 500D, 1000D է (պոլիուրեթանային ներծծումով), 5000 մմ ստատիկ ջրի սյունակի մակարդակի ջրակայունությամբ, պատրաստված է NYLON 6.6-ից, մաշվակայունությանից և ՈՒՄ ճառագայթումից պաշտխանելու համար։
  2. Ներքին հատվածը պատրաստված է խիտ հյուսվածքով, PES 1000D գործվացքից, ջրակայուն հատկություններով։
  3. Velcro ժապավեններ ռազմական օգտագործման համար։
  4. YKK կայծակաճարմանդներ։
  5. Պլաստիկ ֆուռնիտուրա ԻԿ ռեմիսիայով DUE EMME ITALIA արտադրողից։
Մեր գործընկերները
DUE EMME
CORDURA
Click to order
 _
Արտադրանք
Հեռախոս
էլ․ Հասցե
Հասցե
ՀՀ, 0020, ք․Երևան,

Նոր Արեշի 45-րդ 80

Made on
Tilda