Ձմեռային քողարկման կոմպլեկտ
Հատուկ կամ մասնավոր պատվերների համար կապվեք մեզ հետ այստեղ
Կոմպլեկտի նեռարյալ իրերը՝
  • Anorak տեսակի բաճկոն
  • Տաբատ
  • Ձմեռային սռնապան (գամաշները)
  • Բալակլավա (կարող է օգտագործվի որպես դիմակ, գլխարկ կամ վզի պաշտպանիչ)
  • Ուսապարկի ծածկ մինչև 60Լ
  • Սաղավարտի ծածկոց
Ընդհանուր նկարագրություն

Anorak տեսակի բաճկոն`
  • բաճկոնը ծավալային է, հագնվում է հագուստի հիմնական հավաքածուի վրաից, առանց տարանջատման,
  • բաճկոնի գլխանոցը ծավալուն է, կարող է հագնվել սաղավարտի վրաից, կարգավորվում է ձգվող ժապավենով ականջների վերին մասի հորիզոնական մակարդակով, ստոպպերը թաքնվում է փականի տակ,
  • գլխանոցը կարգավորվում է դեմքի և վզի պարագծով ձգվող ժապավենի միջոցով, որը նախատեսված է մարմնի և հագնվող հանդերձանքի ընդհանուր ծավալին համապատասխան կարգավորման համար,
  • փականները, որոնք նախատեսված են տակից կրվող գույքին հասնելու համար, բավականաչափ մեծ են. ձեռքը ձեռնոցով բաճկոնի խորքը ազատ մտնում է և հասնում նույնքան, որքան և առանց բաճկոնի, ծալվածքով դեպի առաջ, ներսի կողմից ամրանավորված է, փակվում է կրկնակի ճեղքով կանադական կոճակով,
  • առջևի ստորին մասը համալրված է փոքր գրպաններով, որոնք փակվում են ներսի կողմից ամրանավորված փականով, կրկնակի ճեղքով կանադական կոճակով,
  • թևնոցը ծավալային է, արմունկակալի համար ամրանավորված բաժանմունքով,
  • ձեռքնաթաթը ծածկվում է ամրանավորված տարրով, ամրացվում է առաձգական դետալով, ափի և բթամատի միջով,
  • դաստակը ամրացվում է ներկարված ձգվող ժապավենով,
  • ձգվող ժապավեն բաճկոնի ստորին եզրով:
Տաբատ՝
  • տաբատի ոտքը ծավալային է, հագնվում է հիմնական հագուստի և կրվող գույքի վրաից,
  • գոտին 50 մմ ներկարված ձգվող ժապավենով և կոշկաթելով,
  • գոտեմակ օղակները համալրված են 30 մմ կիսաօղակներով տաբատակալների ամրացման համար (առանձին ապրանք է),
  • փականները, որոնք նախատեսված են տակից կրվող գույքին հասնելու համար, բավականաչափ մեծ են. ձեռքը ձեռնոցով տաբատի խորքը ազատ մտնում է և հասնում նույնքան, որքան և առանց բաչկոնի, ծալվածքով դեպի առաջ, ներսի կողմից ամրանավորված է, փակվում է կրկնակի ճեղքով կանադական կոճակով,
  • տաբատի ոտքը ծավալային է, համալրված է ծնկակալի համար ամրանավորված բաժանմունքով,
  • տաբատի ներքևը ձգվող ժապավեն է։


Ձմեռային սռնապան (գամաշները)՝
  • սռնապանները փակվում են տարանջատվող տրակտորային կայծակաճարմանդով, որին ծածկում է կպչուկ ժապավեննով փականը,
  • ստորին հատվածը դիմացկունության համար պատրաստված է Cordura 1000D տեսակի գործվածքից և գրկում է կոշիկի ստորին մասը՝ մինչև ոտքի կոճը,
  • առջևում տեղադրված է մինչև 5մմ հաստությամբ կոշկալարից ամրացնելու համար ստոպեռով կեռիկ՝ առանձին լեզվակով հարմարավետ օգտագործման համար,
  • փոխարինվող շարժակապը պատրաստված է 25 մմ ամրանավորված ժատավենից, ամրացված է սռնապաններին ոտնաթաթի ներսի կողմից, արտաքին կողմից կարգավորվում է կրկնակի ճեղքվածկով ճարմանդով,
  • վերին եզրի երկայնքով անցնում է ստոպպերով ձգվող ժապավեն։
Մեր գործընկերները
DUE EMME
CORDURA
YKK
Click to order
 _
Արտադրանք
Հեռախոս
էլ․ Հասցե
Հասցե
ՀՀ, 0020, ք․Երևան,

Նոր Արեշի 45-րդ 80

Made on
Tilda